Ո՞վքեր կարող են մասնակցել գնումների գործընթացին

Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի գնման գործընթացին մասնակցելու հավասար իրավունք:

Գնումների գործընթացին որևէ անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար:

Եթե վերը նշված դրույթը չի կիրառվում, ապա գնումների կամ նախաորակավորման հայտարարության մեջ նշվում է, որ հայտեր կարող են ներկայացնել բոլորը, անկախ նրանց` օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ընդ որում, հայտարարությունը ենթակա չէ փոփոխման: Եթե կիրառվում է նշված հոդվածի 2-րդ մասը, ապա գնումների կամ նախաորակավորման հայտարարության մեջ նշվում է այդ սահմանափակման մասին:
Արգելվում է միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ`
1) պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների.
2) օրենքով սահմանված մասնակցության դեպքերի:
Պատվիրատուի (ներառյալ պետության կամ համայնքների) մասնակցությամբ իրավաբանական անձինք գնումներին մասնակցում են այլ մասնակիցների հետ հավասար իրավունքով և այդ կազմակերպություններում պատվիրատուի մասնակցության հանգամանքը չի կարող հանգեցնել այդ անձանց համար որևէ արտոնության կամ այլ նպաստավոր պայմանների սահմանմանը և կիրառմանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել