Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել․ նա անցնում է 4 քրեական գործերով

Մամուլում հրապարակված տեղեկություննների համաձայն՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։ Իրավաբան․net-ի հետ զրույցում ԱԱԾ-ից հաստատեցին տեղեկությունը։

Նա մեղադրվում է Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի պաշտոնատար անձանց հետ միասին առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ և անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով։

 

Նկարը արվել է Ղազախստանում․ Նիկոլ Փաշինյանն այնտեղ հանդիպել էր մի քանի գործարարների, այդ թվում՝ «Մոսստոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել