ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 18-ին հրաման է ստորագրել, որով կոչումներ է շնորհվել։
Սամվել Ղասաբօղլյանին, Խաչատուր Ասմարյանին և Ռազմիկ Հակոբյանին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում` վոլեյբոլ մարզաձևում։
Ջոնիկ Եսայանին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում` ուժային եռամարտ մարզաձևում։
Արթուր Մարտիրոսյանին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում` հրաձգություն մարզաձևում։