Մարզերում շարունակում են մտահոգիչ մնալ դիմակ չկրելու դեպքերը. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է․

«Դիմակ չկրելու համատարած դեպքեր, հեռավար ջերմաչափների բացակայություն. նմանատիպ խախտումներ է արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը՝ Վանաձոր, Ստեփանավան, Իջևան, Գյումրի, Արթիկ քաղաքներում։

Գրանցվել են նաև ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները թերություններով լրացնելու դեպքեր։

ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ շարունակում են մտահոգիչ մնալ փակ տարածքներում քաղաքացիների դիմակ չկրելու համատարած դեպքերը։

Տեսչական մարմնի աշխատակիցները սանիտարահամաճարակային նորմերի պահպանումը դիտարկել են նշված քաղաքներում գործող դեղատներում, գրասենյակներում, վարսավիրանոցներում, առևտրի կենտրոններում և ներքաղաքային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում։

Արձանագրված խախտումների համար Տեսչականի մասնագետները տվել են շտկման հանձնարարականներ։

Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցերին զուգահեռ խորհրդատվություն են իրականացրել և իրազեկման պաստառներ փակցրել»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել