Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 18-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Էդուարդ Աղաջանյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 10-ին։