ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է գործողությունների ծրագիր՝ ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար։ Էդմոն Մարուքյանը հորդորեց «Իմ քայլին» կողմ քվեարկել նախագծին։
Նշենք, որ դեռևս նոյեմբերի 14-ին խմբակցությունը առաջարկել էր գործողությունների քարտեզ, սակայն այն մերժվել էր։
Մարուքյանի խոսքով՝ իշխանությունները որևէ քայլ չեն արել ներքին համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտ հաստատելու համար։
«Այս նախագծով պետք է ցույց տաք, որ դուք շահագրգիռ եք, որ ճգնաժամը երկրում հաղթահարվի։ Ես առաջարկում եմ կողմ քվեարկել, քննարկել ճանապարհային քարտեզը, վերջում, քանի որ դուք դեմ եք այս ճանապարհային քարտեզին, վերջում քվեարկել դեմ։ Բայց պետք է քննարկում բացել երկրի թիվ մեկ քաղաքական մարմնում, առաջարկել լուծումներ»,-նշեց Մարուքյանը։
«Իմ քայլից» ելույթ ունեցավ Վահագն Հովակիմյանը և նշեց, որ նախագիծը «չի կարող լինել խորհրդարանի քաղաքական կամքը»։
Մարուքյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց «Իմ քայլի» հետ բանակցելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։