Դիմել է փախուստի դատարանից

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, 1961 թ. ծնված Արմեն Կաբալյանը ապրիլի 18-ին, ժամը 17.20-ի սահմաններում, դատարանի մեկուսարանից դիմել է փախուստի:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ովքեր որևէ տեղեկություն ունեն հետախուզվողի գտնվելու վայրի մասին կարող են դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Հայտնում են ոստիկանությունից:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել