Ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու վնասվածք ստացած 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այն սահմանում է ինքնասպանության հասցնելը:
Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net