Արսեն Թորոսյանի հրամանը՝ սեզոնային գրիպի դեմ պատվաստումային գործընթացի բարելավման մեթոդական ուղեցույցի վերաբերյալ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 12-ին հրաման է ստորագերլ, որով հաստատել է «Իմունականխարգելման գործընթացում ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում սեզոնային գրիպի դեմ պատվաստումային գործընթացի բարելավման» մեթոդական ուղեցույցը։

1. Այս ուղեցույցը նախատեսված է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) (այսուհետև՝ ԲԿ)  նօրենների, իմունականխարգելման գործընթացի պատասխանատուների և բուժաշխատողների համար, ովքեր իրականացնում են երեխաների,  եռահասների և մեծահասակների պատվաստումներ:

2. Սեզոնային գրիպի դեմ պատվաստումային գործընթացի բարելավումն իրականացվում է ԲԿ-ի ողջ բուժանձնակազմի կողմից, որն իր մեջ ներառում է.

1) ԲԿ-ի տնօրենի կողմից օրակարգային ձևաչափով յուրաքանչյուր աշխատանքային օր կազմակերպվում և իրականացվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումներին առնչվող գործակարգավորական խորհրդակցություն,

2) գործակարգավորական խորհրդակցության ընթացքում քննարկվում են պատվաստումային գործընթացի բարելավմանն ուղղված մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես՝

ա. ըստ տեղամասերի ներկայացվում են տվյալ օրվա համար պլանավորված սեզոնային գրիպի դեմ պատվաստման հրավիրված ռիսկի խմբերին պատկանող անձանց տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, ծննդյան թիվ, ռիսկի խումբ, հեռախոսահամար և այցելության ժամ,

բ. ըստ տեղամասերի ներկայացվում են տվյալ օրվա համար պլանավորված, հեռախոսազանգերով սեզոնային գրիպի դեմ պատվաստման հրավիրվող ռիսկի խմբերին պատկանող անձանց տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, ծննդյան թիվ, ռիսկի խումբ, հեռախոսահամար, այցելության ժամ

գ. ներկայացվում են դիսպանսեր հսկողության տակ գտնվող ռիսկի խմբերի անձանց ցուցակները, ովքեր տարբեր պատճառներով (հերթական բժշկական զննություն, լաբորատոր հետազոտություն, անհրաժեշտ դեղեր ստանալ և այլն) այցելում են պոլիկլինիկա, տեղում ևս մեկ անգամ նրանց համար իրականացվում է խորհրդատվություն սեզոնային գրիպի դեմ պատվաստումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ,

դ. նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների ծնողների համար (մանկապարտեզ կամ դպրոց ցանկացած տեղեկանք, քաղվածք ներկայացնելու, շահառուների ցանկացած հարցով, 6ամս.-5տ. երեխաներին տարբեր պատճառներով՝ «Վիտամին Դ» ստանալու, մանկաբույժի մոտ հերթական այցի, պատվաստումների և այլն պոլիկլինիկա այցի ժամանակ), իրականացվում է խորհրդատվություն սեզոնային գրիպի դեմ իրականացվող պատվաստումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ:

4. Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում բաժնի վարիչների կողմից տնօրենին են ներկայացվում սեզոնային գրիպի դեմ իրականացված պատվաստումներում ընդգրկվածությունը ըստ տեղամասերի: Անհրաժեշտ է ապահովել պլանավորված ռիսկի խմբերի անձանց առնվազն 30%-ի պատվաստումը:

5. ԲԿ-ի տօրենի կողմից իրականացվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստվածների տվյալների ճշգրտում՝ պատվաստումների գրանցամատյանի, պլանավորման գրանցամատյանների և հեռախոսազանգերի միջոցով:

6. Սահմանված կարգով իմունականխարգելման գործընթացում ընդգրկված ԲԿ-ներում իրականացվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների աջակցողական մշտադիտարկում (ներկայացված ամենօրյա տվյալների հիման վրա) «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնագետների կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել