Ինչ տվյալներ են հավաքում օգտատերերի մասին հայնտի մեսենջերները` WhatsApp-ը, Signal-ը, Telegram-ն ու Facebook-ը

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, թե ինչ տվյալներ են հավաքում օգտատերերի մասին հայնտի մեսենջերները։

WhatsApp

Հետևյալ տվյալները կարող են հավաքվել և կապակցվել անձի հետ.
սարքի նույնականացուցիչ, օգտագործման մասին տվյալներ (գովազդային տվյալներ), վերլուծություն (գնումների պատմություն, տեղակայման մոտավոր վայր, հեռախոսահամար, օգտագործման մասին բովանդակային տարաբնույթ տեղեկություն այլ պրոդուկտների հետ կատարվող գործողողություններ, գովազդային տվյալներ, խափանումների մասին տվյալներ, արտադրողականության մասին ու դիագնոստիկ տվյալներ), պրոդուկտի անհատականացում, հավելվածի ֆունկցիոնալություն (գնումների պատմություն, վճարումների մասին տեղեկություն, տեղակայման մոտավոր վայրը, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար, հեռախոսագիրք, оգտագործման մասին բովանդակային տարաբնույթ տեղեկություն, օգտագործողին աջակցման մասին, օգտագործողի ու սարքի նույնականացուցիչ, գովազդային տվյալներ, խափանման մասին տվյալներ, արտադրողականության մասին ու դիագնոստիկ տվյալներ)։

Signal

Այս մեսենջերը հավաքում է հետևյալ տվյալները, որոնք օգտագործողի անձի հետ կապակցված չեն. հավելվածի ֆունկցիոնալություն (հեռախոսահամար)

Telegram

Հետևյալ տվյալները կարող են հավաքվել և կապակցվել անձի հետ.
հավելվածի ֆունկցիոնալություն (անուն, հեռախոսահամար, հեռախոսագիրք, օգտագործողի նույնականացուցիչ)

Facebook

Հետևյալ տվյալները կարող են օգտագործվել օգտագործողին այլ հավելվածներում ու web-կայքերում հետևելու համար. կոնտակտային տվյալներ (ֆիզիկական հասցե, Էլ. փոստի հասցե, անուն, հեռախոսահամար), նույնականացուցիչներ (սարքի ու օգտագործողի)
Հետևյալ տվյալները կարող են հավաքվել և կապակցվել անձի հետ.
այլ տեղերի գովազդներ (գնումների պատմություն, ֆինանսական տեղեկություն, տեղակայման ճշգրիտ ու մոտավոր վայրեր, ֆիզիկական հասցե, էլ. փոստի հասցե, անուն, հեռախոսահամար, հեռախոսագիրք, լուսանկար, տեսանյութ, խաղերի ընթացքի բովանդակություն, որոնման ու դիտման պատմություն, սարքի ու օգտագործողի նույնականացուցիչ, այլ պրոդուկտների հետ փոխգործակցության մասին տվյալներ, գովազդային տվյալներ, խափանումների մասին տվյալներ, արտադրողականության մասին ու դիագնոստիկ տվյալներ), նաև գովազդ կամ մարքեթինգ մշակողից (այս դեպքում՝ developer), վերլուծություն, պրոդուկտների անհատականացում ու հավելվածի ֆունկցիոնալություն։
Այս ամենը հաշվի առնելով անհրաժեշտ է ուշդրություն դարձնել, թե ինչ տվյալների եք հասանելիություն տալիս հավելվածներին, դրանցից որոնք են պարտադիր, իսկ որոնք ոչ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել