Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը հայտնում է․
«Ժամը 13։00 դրությամբ Կապանում և Ստեփանակերտում +20, Իջևանում +18, Մեղրիում և Արենիում +17 աստիճան է։ Օդի ջերմաստիճանը բարձրացել է նաև Երևանում, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում և +5․․․+9 աստիճան է։
Այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հունվարի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, սակայն ջերմաստիճանի նվազում առաջիկա օրերին չի կանխատեսվում»։
Կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում․
Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Հունվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավային՝ 5-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի ցերեկը և 15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կբարձրանա 3-5 աստիճանով։