Ինչպե՞ս դիմել ԱՄՆ վիզա ստանալու համար․ դեսպանատունը մանրամասնում է

Հայաստանում Ամերիկայի Միացյալ նահանգների դեսպանատնից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ որպես կանոն, օտարերկրյա պետության քաղաքացին, որը ցանկանում է մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, պետք է առաջին հերթին ստանա ԱՄՆ վիզա, որը փակցվում է ճանապարհորդողի անձնագրում։ Որոշ միջազգային ճանապարհորդողներ իրավունք ունեն մուտք գործելու Ամերիկայի Միացյալ Նահանգներ առանց վիզայի, եթե նրանք բավարարում են ԱՄՆ Վիզա ստանալու պահանջից ազատված լինելու ծրագրի (VWP) պահանջները։ Վիզայից հրաժարման ծրագիրը (ՎՀԾ) վավերական էլեկտրոնային անձնագիր ունեցող ճանապարհորդներին թույլ է տալիս գործարար կամ զբոսաշրջային նպատակներով առանց վիզայի մուտք գործել Միացյալ Նահանգներ մինչև 90 օր ժամկետով: ԱՄՆ Վիզա ստանալու պահանջից ազատված լինելու ծրագրից (VWP) օգտվելու բոլոր դեպքերի համար խնդրում ենք այցելել https://travel.state.gov/content/travel/en/us-visas/tourism-visit/visa-waiver-program.html. Ձեռնարկատիրական գործունեությունից կամ հանգստից բացի այլ նպատակներով Ամերիկայի Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու համար անհրաժեշտ է վիզա

Արդյո՞ք ինձ անհրաժեշտ է վիզա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու համար։

Այն ճանապարհորդողները, որոնք իրավունք ունեն օգտվելու Ամերիկայի Միացյալ Նահանգների Վիզա ստանալու պահանջից ազատված լինելու ծրագրից, պետք է թույլտվություն ստանան Ամերիկայի Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար՝ օգտագործելով Ճանապարհորդության թույլտվության էլեկտրոնային համակարգը (ESTA) հետևյալ հասցեով՝ https://esta.cbp.dhs.gov/esta: Այն ճանապարհորդողները, որոնց դիմումները մերժվում են Ճանապարհորդության թույլտվության էլեկտրոնային համակարգում (ESTA), և որոնք դեռ ցանկանում են ճանապարհորդել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, պետք է լրացնեն ոչ ներգաղթային վիզա ստանալու համար դիմում այս վեբկայքում։

Հնարավոր է, որ Վիզայից հրաժարման ծրագրի գործընկեր երկրի քաղաքացիներ հանդիսացող որոշ ճանապարհորդներ, այնուամենայնիվ, չկարողանան այդ ծրագրի շրջանակներում ճանապարհորդել դեպի Միացյալ Նահանգներ: Եթե 2011թ. մարտից հետո ճամփորդել եք Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, Իրան, Իրաք, Լիբիա, Սուդան, Սիրիա, Սոմալի կամ Յեմեն, ապա իրավունք չունեք ճամփորդել Առանց վիզայի մուտքի ծրագրի ներքո։ Նմանապես, եթե ունեք Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության, Իրանի, Իրաքի, Սուդանի կամ Սիրիայի երկքաղաքացիություն, ապա կրկին իրավունք չունեք ճամփորդել Առանց վիզայի մուտքի ծրագրի ներքո։ Այդ ճանապարհորդները պետք է նախատեսված ուղևորության օրից շատ առաջ նախապես դիմեն ոչ ներգաղթային վիզայի համար, որպեսզի խուսափեն անհարկի ձգձգումներից:

Ամենամոտ ապագայում ճանապարհորդելու մտադրություն ունեցողները կարող են պահանջել վիզայի տրամադրման հարցով շտապ ընդունելություն: Վիզայի տրամադրման հարցով շտապ ընդունելություն պահանջելու համար նախ սովորական ընդունելության օր նշանակեք հնարավոր ամենամոտ ամսաթվով: Այնուհետև մտեք ձեր հաշիվը, սեղմեք «Շարունակել», ընտրեք «Պահանջել շտապ» և հետևեք ցուցումներին: Ճանապարհորդը պետք է պահանջը ներկայացնելիս նշի ճանապարհորդության օրը և նպատակը, ինչպես նաև տրամադրի ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության՝ իր ESTA կարգավիճակի վերաբերյալ ստացած տեղեկանքի պատճենը և, եթե ESTA դիմումը մերժվել է, մերժման պատճառը:

Վիզայից հրաժարման ծրագրի շրջանակներում ճանապարհորդելու սահմանափակումների, ներառյալ էլեկտրոնային անձնագիր ունենալու պահանջի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ կայքէջում՝ https://travel.state.gov/content/travel/en/us-visas/tourism-visit/visa-waiver-program.html.

ԱՄՆ վիզա ստանալու դիմում ներկայացնելու համար պահանջվող քայլերը

Եթե պահանջվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու նպատակով դիմել վիզա ստանալու համար, ապա այդ գործընթացի համար պահանջվում են հետևյալ քայլերը՝

  1. Որոշեք Ամերիկայի Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու համար պահանջվող վիզայի տեսակը։ Վիզայի տեսակների մասին տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հասցեով՝ https://travel.state.gov/content/travel/en/us-visas/visa-information-resources/all-visa-categories.html.
  2. Լրացրեք վիզա ստանալու դիմումի առցանց ձևը՝ DS-160. DS-160-ը ԱՄՆ Կառավարության առցանց ձևն է և կարող է միայն լրացվել հետևյալ հասցեում https://ceac.state.gov/CEAC։ Յուրաքանչյուր դիմումատու պետք է լրացնի այս ձևը նախքան այս վեբկայքում մյուս ծառայություններից օգտվելը
  3. Վերադարձեք այս վեբկայք և կատարեք դիմումի համար անհրաժեշտ հետևյալ քայլերը՝ Հյուպատոսական բաժնում հարցազրույցի համար պայմանավորվածություն ձեռք բերելու համար։
  4. Ստեղծեք օգտագործողի հաշիվ։
  5. Գրանցումն ավարտելու համար ավելացրեք դիմողի մասին տեղեկություններ։
  6. Մուտքագրեք DS-160 հաստատման համարը վիզա ստանալու համար դիմող յուրաքանչյուր դիմումատուի համար։
  7. Տրամադրեք հասցե կամ ընտրեք այն վայրը, որտեղ ցանկանում եք ստանալ հյուպատոսական բաժանմունքի կողմից ուղարկվող ձեր փաստաթղթերը։
  8. Վճարեք ոչ ներգաղթի վիզայի (MRV) դիմումի վճար(ներ)ը այն վճարման եղանակներից մեկի միջոցով, որը հասանելի է ձեր բնակության երկրում։ Վճարման հասանելի տարբերակների համար տե՛ս Վիզայի վճար բաժինը։
  9. Պայմանավորվածություն ձեռք բերեք Հյուպատոսական բաժնում հարցազրույցի համար։
  10. Մասնակցեք Հյուպատոսական բաժնում նշանակված հարցազրույցին։
  11. Խնդրում ենք հարցազրույցից հետո կատարել հյուպատոսական բաժնի կոնկրետ հրահանգները կամ այս կայքում ստուգել վիզայի կարգավիճակն ու առաքման տվյալները

Ծանոթություն. Որոշակի տարիքային խմբի պատկանող կամ նախորդ ԱՄՆ վիզան նորով փոխարինող դիմորդները կարող են իրավունք ունենալ դիմելու վիզայի համար՝ առանց Հյուպատոսական բաժնում հարցազրույցի ներկայանալու: Դիմորդի՝ հարցազրույցից հրաժարվելու իրավունակությունը որոշվելու է այս կայքում ընդունելության նշանակման գործընթացն անցնելու ընթացքում: Որոշումը կայացվելու է պահանջների բավարարման չափանիշներին տրված պատասխանների հիման վրա:

Ձեր վիզայում սխալ հայտնաբերելը

ԱՄՆ տրված վիզայի վրա տպագրված տվյալները պետք է համապատասխանեն դիմումատուի անձնագրում նշված տվյալներին։ Եթե Ձեր ԱՄՆ վիզայում հայտնաբերել եք սխալներ (տառասխալներ, ծննդյան ամսաթվի սխալ, գործողության ժամկետի սխալ և այլն), դիմումատուն կամ լիազորված անձը Եթե Ձեզ տրամադրված ԱՄՆ վիզայում սխալ եք հայտնաբերել (տառասխալ, սխալ՝ կապված ծննդյան ամսաթվի, գործողության ժամկետի ավարտի հետ և այլն), ապա դիմումատուն կամ նշանակված լիազոր ներկայացուցիչը կարող է ուղարկել էլեկտրոնային նամակ հետևյալ հասցեով՝ [email protected] ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել