Ազգային ժողովի խմբակցություններում քննարկվում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում։
Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։
Գագիկ Վրեժի Ջհանգիրյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 16-ին Արարատում։
1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1983 թվականին պաշտպանել է գիտական թեզը «Ժամանցի ոլորտի հանցավորության քրեաբանական պրոբլեմները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1979-1983 թվականներին սովորել է Մոսկվայի Համամիութենական դատախազության ինստիտուտում։
1970-1973թթ. «Բարձրշինտրեստ» 6-րդ շինվարչությունում աշխատել է գիշերապահ:
1977-1990թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող:
1990-1997թթ.` ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ, նախարարի առաջին տեղակալ:
1997-2006թթ. եղել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,
2006-2008 թվականներին` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից:
06.05.2012-13.04.2013թթ.՝ անկուսակցական: 13.04.2013թ.՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ:
Պարգևատրվել է մի շարք պետական պարգևներով և շքանշաններով։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Աղբյուրը՝ Ազգային ժողով