Քարինտակում հայտնաբերվել է զոհված կնոջ մարմին. հարազատները ճանաչել են ինքնությունը

Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Քարինտակցի 58-ամյա բնակչուհու՝ Ալվարդ Թովմասյանի աճյունը որոնողական խումբը գտել է տան բակում: Հարազատները ճանաչել են զոհված կնոջ ինքնությունը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հունվարի 13-ին որոնողական աշխատանքներ են իրականացվել նաև Թալիշի, Հադրութի և Մատաղիսի ուղղություններով, որտեղ զոհվածների աճյուններ չեն հայտնաբերվել։ Առայսօր մարտական գործողությունների վայրերում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 1230 է: Այսօր որոնումներ չեն իրականացվելու: Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ որոշ աշխատանքների պատճառով առայժմ հնարավոր չէ»,-հայտնեց Թադևոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել