Փոփոխություն բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում․ պարզեցված ընթացակարգ է ներդրվում

Կառավարությունը հունվարի 14-ի նիստին որոշում ընդունեց փոփոխություն կատարել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ, ըստ որի պարզեցված ընթացակարգ է ներդրվում։

Որոշման արդյունքում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք ստացած զինծառայողների բժշկասոցիալական փորձաքննությունները կիրականացվեն նաև զինվորական գրքույկի և ՀԾՀ հիման վրա, գնահատված կարիքին համապատասխան հասցեական և ժամանակին ծառայությունների տրամադրման նպատակով։

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Որոշման համաձայն բժշկասոցիալական փորձաքննության դիմելու, պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու նպատակով պետական հավաստագրերի տրամադրելու համար անձնագիր կամ նույնականացման քարտ ներկայացնելու  պահանջը փոխարինվում է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պահանջով, ինչը հնարավորություն կընձեռի վնասվածք ստացած զինծառայողների, ում մոտ կարող են առկա լինել հաշմանդամության համար հիմք հանդիսացող ակնհայտ խնդիրներ (հիմնականում՝ վերին և ստորին վերջույթների ամպուտացիաներ կամ օրգանիզմի կառուցվածքային անդառնալի այլ խախտումներ, ֆունկցիոնալ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներ), բժշկասոցիալական փորձաքննությունը, ինչպես նաև աջակցող միջոցների տրամադրման գործընթացը իրականացնել նաև զինվորական գրքույկով, քանի որ կառավարության 1999 թվականի N767 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար զինվորական գրքույկը համարվում է անձը հաստատող փաստաթուղթ։

Վիրավորում ստացած զիծառայողներին և քաղաքացիական անձանց  ապահովել անհրաժեշտ աջակցող միջոցներով անկախ որևէ սոցիալական խմբում լինելու հանգամանքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել