Հակառակորդի կրակոցից զինծառայողի վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից  արձակված կրակոցի հետևանքով, N զորամասի մարտական դիրքում, որովայնի շրջանում  հրազենային վնասվածք  է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել