ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Լուսինե Քոչարյանին 2021 թվականի հունվարի 15-ից ազատել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ Լուսինե Քոչարյանն այս պաշտոնին է նշանակվել 2020 թվականի ապրիլի 20-ին։