Արցախի Աժ-ն քննարկել է «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը

Համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի՝ հունվարի 13-ին  Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2021թ-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին:

Ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում բազմաթիվ սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ 2021թ-ի բյուջետային քաղաքականությունն հիմնականում ունենալու է սոցիալական ուղղվածություն:

Պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 124 մլրդ 851,2 մլն դրամ, որը պակաս է նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից 7,8 %-ով:   Ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 55,6%՝ 2020թ․ 46,2%-ի դիմաց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել