Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթը. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես գիտեք, Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթը, որով նախատեսվում է՝

– մինչդատական քրեական վարույթի գործերի (այդ թվում՝ կալանքների, գաղտնալսումների հարցերով) և կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնել քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից, որոնք կներգրավվեն արտահերթ կարգով նշանակվող նոր դատավորներից կամ «վեթթինգ» անցած գործող դատավորներից.

– ավելացնել դատավորների թվակազմը առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 21-ով, իսկ վերաքննիչ քրեական դատարանում 3-ով.

– նոր դատավորների թեկնածուների հավակնորդների ուսուցումը և փորձաշրջանն իրականացնել երկամսյա ժամկետում:
Այս նախագծային փաթեթը խնդրահարույց է և չի պարունակում բավարար հիմնավորում:
Մասնավորապես,

– երկամսյա ժամկետում նոր դատավոր «պատրաստելու» քաղաքականությունը հարվածելու է արհեստավարժ դատավորներ ունենալու հանրային շահին.

– Երևան քաղաքում մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը միայն «նոր դատավորներին» (այդ թվում՝ վեթթինգ անցած) վերապահելու մոտեցումը կարող է բացատրվել միայն քաղաքական բաղադրիչով, որը նպատակ է հետապնդում ավելի վերահսկելի դարձնել հատկապես կալանքի սանկցիաների մասով դատավորների որոշումները, որոնք վերջին շրջանում իշխանահաճո չեն:
Հիշեցնեմ, որ գործող իրավակարգավորումներով դատավորի թեկնածուի ուսումնառության նվազագույն ժամկետը սահմանված է 7 ամիս, իսկ փորձաշրջանի տևողությունը՝ 3 ամիս:
Առաջարկվող հետքայլը չունի այլ բացատրություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել