Խաղալիքները երեխաների անբաժան ընկերներն են:
Երեխաները անմիջականորեն են շփվում խաղալիքների, ուստի և այն նյութեր հետ, որոնցից պատրաստված է տվյալ խաղալիքը:
Այս առումով պետք է իմանալ, որ խաղալիքների (խաղերի) արտադրության մեջ թույլատրվում է օգտագործել հիգիենիկ փորձաքննության արդյունքում դրական եզրակացություն ստացած հումքը և նյութերը:
Խաղալիքների (խաղերի) արտադրության համար չեն թույլատրվում օգտագործել օգտաթափոնք, բնական մորթի և կաշի (մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքների արտադրության ժամանակ), ծառի կեղև:
Փողային երաժշտական խաղալիքների մասերը, որոնք հպվում են երեխաների շրթունքների հետ, ինչպես նաև չխկչխկանները, պետք է պատրաստված լինեն խոնավակայուն, ինչպես նաև հեշտ լվացվող և ախտահանվող նյութերից:
Պետք է իմանալ, որ ստորև նշված դեպքերում կատարվում է խաղալիքների փորձաքննություն: Այսպես.
ա. նոր տեսակի խաղալիքի արտադրություն կազմակերպելու ժամանակ,
բ. թողարկվող արտադրանքի կազմի (կառուցվածքի) մեջ փոփոխություններ կատարելու ժամանակ,
գ. թողարկվող արտադրանքի տեխնոլոգիական հրահանգում, արտադրական գործընթացի լրակազմության մեջ փոփոխություններ կատարելու ժամանակ, խաղալիքի փորձնական խմբաքանակի արտադրություն կազմակերպելու ժամանակ,
դ. հիգիենիկ եզրակացության տրման ժամկետի սպառման դեպքում:
Հիգիենիկ փորձաքննությունը իր մեջ ներառում է.
ա. որակի և անվտանգության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննություն,
բ. լաբորատոր-գործիքային հետազոտություններ և փորձարկումներ, անհրաժեշտության դեպքում նաև արտադրության պայմանների սանիտարահիգիենիկ հետազոտություն:
Հիգիենիկ եզրակացությունը տրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի կողմից մինչև 5 (հինգ), իսկ փորձնական խմբաքանակի համար՝ մինչև մեկ տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net