Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հյատում է, որ Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը, 14-15-ին Երևանում, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Կենտրոնից հայտնում են, որ հունվարի 13-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին՝ հարավային՝ 5-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Հանրապետության տարածքում՝
Երևան քաղաքում՝
Հունվարի 13-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։