ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ում թեկնածությունն այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում, այսօր հունվարի 13-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպում է ունեցել։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դուք երազում եք գլխավոր դատախազ դառնալ, նա արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանն է ասե՞լ, չգիտեմ։ Գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս անազատության մեջ մի հոդված է գրել, որտեղ ինքը հայտարարում էր՝ ինքը գտել է Հանրապետության գլխավոր դատախազի թեկնածուին՝ հանձինս Գագիկ Ջհանգիրյանի։ Ես տվել եմ համաձայնությունը ԲԴԽ իրավաբան-անդամ առաջադվելուն. իմ որոշումը դա է»: