Կառավարության աշխատանքներին է միացել «իԳործ» ծրագրով սփյուռքից Հայաստան ժամանած 3 նոր մասնագետ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնում է․

«Ծանոթացեք սփյուռքից Հայաստան ժամանած մեր 3 նոր բարձրակարգ մասնագետների հետ, ովքեր սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի շրջանակներում այսօր միացան ՀՀ կառավարության աշխատանքներին: Նրանք են Շիլա Փայլանը Կանադայից, Զավեն Այվազյանը Ռուսաստանից և Անահիտ Միքայելյանը Կիպրոսից: Այժմ արդեն 48 սփյուռքահայ մասնագետներ «իԳործ»-ի շրջանակներում աշխատում են պետական համակարգի 19 տարբեր մարմիններում»:

Նշենք, որ «իԳործ» ծրագրի շրջանակներում ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների՝ սփյուռքահայ մասնագետները գործունեություն են ծավալում պետական համակարգում և հնարավորություն ունենում ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել