Թույլատրվո՞ւմ է արդյոք ինքնաշեն մոտոցիկլետների շահագործումը

Նախ նշենք, որ թույատրվում է կառուցել մոտոցիկլետներ` պահպանելով ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարի ու ՀՀ ոստիկանության պետի համատեղ հրամանով նախատեսված պայմանները:

Այսպես.
Թույլատրվում է կառուցել երկանիվ և եռանիվ մոտոցիկլետներ` նստատեղերի հետևյալ քանակով.
1) երկանիվ` ոչ ավելի երկու նստատեղից,
2) եռանիվ՝ ոչ ավելի երեք նստատեղից:
Ինքնաշեն մոտոցիկլետների վրա կարող են օգտագործվել ցանկացած տեսակի շարժաբերների սխեմաների հարմարակազմում, որը կապահովի դրա շահագործման հուսալիությունն ու անվտանգությունը:
Ինքնաշեն մոտոցիկլետը պետք է ունենա հետևյալ հիմնական չափերը.
1) երկարությունը` ոչ ավելի, քան 2450 մմ,
2) երկանիվի լայնությունը` ոչ ավելի, քան 900մմ,
3) եռանիվի լայնությունը` ոչ ավելի, քան 1700մմ,
4) բարձրությունը ճանապարհի հարթությունից առանց բեռնվածության և առանց շրջահոսիչի՝ ոչ ավելի, քան 1300մմ,
5) բարձրությունը ճանապարհի հարթությունից շրջահոսիչի առկայության դեպքում՝ ոչ ավելի քան 1700մմ,
6) անվային բազան` ոչ պակաս, քան 1000մմ,
7) եռանիվի միջանվային հեռավորությունը` ոչ ավելի, քան 1200մմ,
8) ճանապարհի հարթությունից մինչև լրիվ բեռնված մոտոցիկլետների ամենացածր կետի հեռավորությունը` ոչ պակաս, քան 100մմ:

Երկանիվ ինքնաշեն մոտոցիկլետների թույլատրելի առավելագույն զանգվածը շարժիչի բանվորական ծավալի մինչև 750սմ3-ի դեպքում կողային կցորդի չոր զանգվածը (կցորդի զանգվածը առանց լրակազմված և լիցքավորված վիճակի) չպետք է գերազանցի 123կգ-ը, իսկ կողային կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը (կցորդի չոր զանգվածին գումարած մեկ ուղևորի քաշը` 70կգ, գումարած ուղեբեռի քաշը, որը չպետք է գերզանցի 45կգ-ը) չպետք է գերազանցի 230կգ-ը:

Ինքնաշեն մոտոցիկլետի վրա պետք է տեղադրված լինի գործարանային արտադրության մոտոցիկլետի շարժիչ:

Ինքնաշեն մոտոցիկլետների վրա պետք է նախատեսված լինեն հաշվառման համարանիշների տեղեր` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 27 հուլիսի 2006 թվականի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1400-Ն որոշման:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել