Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա մինչև հունվարի 30-ը: Համապատասխան համաձայնագիրը, որը ստորագրվել է Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից այսօր հրապարակվել է Կրեմլի կայքում:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Աշխատանքային խումբը կանցկացնի իր առաջին հանդիպումը մինչև 2021 թվականի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի աշխատանքի հիմնական ոլորտների ցուցակ», – ասված է եռակողմ փաստաթղթում:
Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբը երեք երկրների ղեկավարներին մինչև մարտի 1-ը կներկայացնի տարածաշրջանում տրանսպորտի զարգացման միջոցառումների իրականացման ժամանակացույց: