Հատուկ նշանակության սննդամթերքն այն սննդամթերքն է, որն իր առանձնահատուկ բաղադրության կամ սննդային հատկություններով տարբերվում է սովորական սպառման համար նախատեսված սննդամթերքից և ունի առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված դրական մասնագիտական եզրակացություն առ այն, որ տվյալ սննդամթերքն ունի բուժիչ հատկություններ և (կամ) բավարարում է մարդկանց հետևյալ խմբերի պահանջները`
– խախտված մարսողական ու նյութափոխանակման համակարգ ունեցող մարդկանց,
– մարմնական (ֆիզիոլոգիական) հատուկ վիճակում գտնվող մարդկանց, որոնց համար հատկապես օգտակար է սննդի մեջ որոշակի նյութերի վերահսկվող քանակով սպառումը,
– առողջ մանուկների և երեխաների:
Աղբյուրը` Իրավաբան.net