ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է․
«Զինծառայողների կրակային պատրաստության մակարդակը և հաստիքային զենքի տիրապետման հմտությունները զարգացնելու նպատակով 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության տեսական պարապմունք»: