2020 թվականի դեկտեմբերի 8-ին Սյունիքի մարզպետ նշանակված Մելիքսեթ Պողոսյանի որոշումներով մի շարք նշանակումներ և պաշտոնից ազատումներ են եղել մարզպետարանում։
Իրավաբան․net-ը տեղեկացել է, որ հունվարի 8-ից մարզպետի խորհրդական է նշանակվել Կարեն Հովհաննիսյանը։ Արա Ներսեսյանը նշանակվել է մարզպետի օգնական։
Դեկտեմբերի 23-ից մարզպետի օգնական է նշանակվել նաև Արմինե Սիմոնյանը։ Դեկտեմբերի 24-ից մարզպետի օգնական է նշանակվել նաև Կոնստանդին Ղրդիլյանը։
Դեկտեմբերի 3-ից, իր դիմումի համաձայն, Գոռ Թադևոսյանը ազատվել է մարզպետի խորհրդականի պաշտոնից։ Իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է նաև մարզպետի օգնական Արտյոմ Իվանյանը։