Պնդումները, թե իբր Կապան քաղաքում Փոլադ անունով ադրբեջանցին տեսանյութ է նկարահանել, չի համապատասխանում իրականությանը․ Սյունիքի մարզպետարանը պահանջում է հերքում

Սյունիքի մարզպետարանը պահանջում է հերքում․

«Հարգելի՛ պարոն Հարությունյան (5-րդ ալիք-ի ղեկավարություն),

2021 թվականի հունվարի 8-ին Ձեր հեռուստաալիքի եթերով հեռարձակված «Ադրբեջանցի Փոլադը բացել է Կապանի դուռը» վերտառությամբ տեսանյութում տեղ գտած մի շարք անճշտությունների հետ կապված՝ հորդորում ենք․ հիմք ընդունելով Զանգվածային լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածը՝ տարածել հերքում։ Մասնավորապես, տեսանյութում տեղ գտած այն պնդումները, թե իբր Սյունիքի մարզի Կապան քաղաքում Փոլադ անունով ադրբեջանցին տեսանյութ է նկարահանել, չի համապատասխանում իրականությանը։

Տեսանյութը նկարահանվել է դեռևս 2020 թվականի հունիս ամսին և հրապարակվել «Art VOYAGE ПУТЕШЕСТВИЕ» յութուբյան ալիքում։ Տեսանյութի հեղինակը Կապան քաղաքի բնակիչ է, այլ ոչ ադրբեջանցի։ Միաժամանակ հայտնում ենք, որ ԶԼ մասին օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին»»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել