Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկվել, որտեղ նա 1991-2017թթ-ների ընթացքում խոսում է Արցախյան հիմնահարցի մասին։
Ըստ տեսանյութի՝ իր հրապարակային ելույթներից մեկում Տեր-Պետրոսյանը նշել է․ «Գերխնդիրը պետք է լինի, առաջիկայում ևս, ներդաշնակելու և՛ մեր անկախության քաղաքական կուրսը, և՛ Արցախի հարցի լուծումը։ Ահա այս երկու խնդիրները, որոնք, ինչպես ասացի՝ մեր խաչն են, մենք պետք է կրենք մինչև վերջ, պետք է առաջիկայում էլ լինեն մեր կարևորագույն խնդիրները»։
2017 թվականին ՀՀ առաջին նախագահն իր հարցազրույցներից մեկում նշել է․ «Մի օր գալու է պահը, երբ որ ասելու են, դե լավ, գնացեք, մենք մեր որոշումը ձեզ փոստով կուղարկենք, էլ ձեզ հետ խոսելու բան չունենք։ Այսինքն կպարտադրեն այդ լուծումը, այն լուծումը, որը մենք կարող ենք ստանալ համաձայնությամբ՝ Ադրբեջանի հետ, վաղը կդառնա պարտադրված լուծում։
Տարածքների հարցում ես ուրիշ ասելիք չունեմ։ Մի տվեք, տղա եք մի տվեք, բան չունեմ ասելու։ Բայց էս ազգը մեղկ է։ Ինչ եք անում, ինչ եք տալու ժողովրդին դրա դիմաց։ Կարող ես տարածքը չտալ, մեր ժողովրդին տալու ես արյուն, իր որդիների մահը, տալու ես չքավորություն, թշվառություն, պանդխտություն, վերջանալու է այս երկիրը։
Ես եղա հա՞ չուզողը․ բայց մենք պետք է հեքիաթներո՞վ պետություն կառուցենք, հեքիաթը մեղմ է, դա արկածախնդրություն է»։
Տեսանյութը՝ այստեղ։