Հայաստանի 71 խոշոր ընկերություններ «Մանթաշով» գործարարների միության անունից կոչ են անում չերկարաձգել կարանտինը

«Մանթաշով» գործարարների միությունը, որին անդամակցում են 70-ից ավել ընկերություններ, հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«2020 թվականին նոր տեսակի կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով Հայաստանի տնտեսությունն ահռելի կորուստներ է կրել՝ ունենալով առնվազն 8% անկում։ Դա իր հետ բերել է աշխատատեղերի կրճատում, աղքատության թվի ավելացում, սոցիալական լարվածություն, ապրանքների և ծառայությունների մրցունակության նվազում։ 

Գրեթե 10 ամսվա կարանտինի հետևանքները չվերացրած՝ ևս 6 ամսով կարանտինի երկարացումը, մեր համոզմամբ, պարալիզացնելու է հայաստանյան տուրիստական, ռեստորանային, հյուրանոցային, միջոցառումների կազմակերպման և այլ ոլորտների գործունեությունը, միաժամանակ ծանր հոգեբանական ճնշում է գործադրելու հասարակության վրա

Այսօր առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել տնտեսությունն օր առաջ վերականգնելու ուղղությամբ: Միաժամանակ հարկ է նշել, որ առողջապահական համակարգն արդեն ունի փորձ համաճարակին դիմագրավելու համար, հետևաբար առաջարկում ենք չեղյալ ճանաչել կառավարության որոշումը՝ կառանտինը Հայաստանի Հանրապետությունում 6 ամսով երկարաձգելու մասին»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել