Կապանում արված տեսանյութը ադրբեջանցու կողմից չի նկարվել

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը ժամեր առաջ «Ադրբեջանցի Փոլադը բացել է կապանի դուռը» վերտառությամբ ռեպորտաժ է տարածել, որում ներկայացվում է, թե իբր ազգությամբ ադրբեջանցի Փոլադը առանց որևէ արգելք մուտք է գործել Կապան քաղաք և այնտեղի նախկին ադրբեջանցի բնակիչների խնդրանքով վերջիններիս ցուցադրել է իրենց նախկին տները։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» պարզեց, որ տեսանյութի իրական հեղինակը ոչ թե ադրբեջանցի Փոլադ Փոլադովն է եղել, այլ ազգությամբ հայ, Կապանի բնակիչ Արթուրը։ Տեսանյութը առաջին անգամ հրապարակվել է հունիսի 8-ին՝ հեղինակին պատկանող «Art VOYAGE ПУТЕШЕСТВИЕ» յութուբյան ալիքում։ Վերջինիս յութուբյան ալիքը ստեղծվել է 2 տարի առաջ, որտեղ հրապարակվել են բացառապես Կապանի մասին տեսանյութեր։

Հավելենք նաև, որ ադրբեջանական խմբերից մեկում «5-րդ ալիքի» հերոս, ադրբեջանցի Փոլադ Փոլադովը, անդրադառնալով իր մասին պատրաստված ռեպորտաժին, գրել է՝

«Հայկական հեռուստաալիքները անհանգստացել են իբր ես գնացել եմ Կապան նկարահանումներ եմ արել»։

Այսպիսով, անգամ ադրբեջանցի օգտատերն ինքն է հերքել իր՝ Կապանում լինելու և տեսանյութը պատրաստելու մասին պնդումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել