Հարգելի հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ այսօր Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի կողմից չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Մարտունիում։
Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն։