Կոնգրեսը հաստատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հաղթանակը

Կոնգրեսը Կապիտոլիումի շենքում տեղի ունեցած անկարգությունների և Վաշինգտոնում պարետային ժամի ֆոնին հաստատել է նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը: Այս մասին հայտնում է The Hill-ը։

Բայդենը ստացել է Կոնգրեսի կողմից հաստատված քվեաթերթիկների ավելի քան 270 ձայն։

Կոնգրեսում ընտրիչների ձայների հաստատումը բացառում է նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու համար սահմանադրական հնարավորությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել