Ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%․ Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուղիղ մեկ տարի հետո Հայաստան ներմուծվող թռչնամսի մաքսատուրքը կտրուկ կաճի և կդառնա 80%, որը Հայաստանում թռչնամսի արտադրությունը կդարձնի շատ գրավիչ։ Դա լավ շանս է, որպեսզի այսօրվա արտադրողները, ներմուծողները և ցանկացած այլ բիզնեսմեն ներդնի այս ոլորտի մեջ ԱՅՍՕՐ, որպեսզի ուղիղ մեկ տարի հետո կարողանա ամբողջ ծավալով արտադրել։

Տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 15հզ տոննա թռչնամիս, ներմուծվում է մոտ 44հզ տոննա: Միայն դեֆիցիտը լրացնելու համար պետք է մոտ 120մլն եվրո ներդնել թռչնաֆաբրիկաներում և համապատասխան շահույթ ստանալու հնարավորություն։ Կարելի է և ավել ներդնել ԵԱՏՄ երկրների ներքին պահանջարկը բավարարելու և թիրախավորելու արտահանումը»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել