Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 30-ին որոշում է ստորագրել, որով հաստատվել են հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հաստատել հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները (այսուհետ՝ միջոցառումներ)՝ համաձայն հավելվածի։
2. ՀՀ ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել միջոցառումների կատարմանն ուղղված գործողությունների ծրագրի նախագիծը:
3. ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության ծրագրային դրույթներն ու հարկաբյուջետային սահմանափակումները հաշվի առնելով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել տնտեսական քաղաքականության հայեցակարգը (ռազմավարությունը) և այդ համատեքստում՝ եկա-մուտների քաղաքականության վերափոխման համապարփակ (ոչ հատվածավորված) տեսլականը»։