Դիմադրությունը խանգարել էր

Ապրիլի 18-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Ա. Ահարոնյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Փարսադան Փ.-ին:

Ոստիկանության փոխանցմամբ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 17.10-ի սահմաններում, հյուրանոցային համալիրի բակում փորձել է բացահայտ հափշտակել 1986 թ. ծնված Արշավիր Տ.-ի պարանոցի ոսկյա շղթան, սակայն հանդիպելով վերջինիս դիմադրությանը, դիմել է փախուստի: Կատարվում է նախաքննություն:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել