Մեղրամսի ժամկետները

Հին Ռուսիան հայտն էր նաև իր մեղրով:

Բոլորը, տարբեր երկրներից գալով, նշում էին, որ այն կարծես հոսում է մեղրով: Միջին դարերում նորապսակներն այնտեղ ստանում էին 5-10 կգ մեղր` որպես նվեր, որը, ենթադրվում էր, որ նորապսակները պետք է ուտեին մեկ ամսվա ընթացքում: Այստեղից էլ առաջացել է մեղրամիս բառը:

Հայ ավանդական պսակի ժամանակ հարսնացուն, փեսայի բնակարան մտնելուց առաջ, մուտքի մոտ նույնպես պետք է համտեսի մեղր:

Ամուսնական կյանքի առաջին ամիսը ընդունված է անվանել մեղրամիս, որը ենթադրում է իր տևողությամբ մեկ ամիս ժամանակահատված, մինչդեռ օրենսդիրը սահմանել է այլ ժամկետ:

Համաձայն ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի` աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է` ամուսնության համար` երեք աշխատանքային օր:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել