Դեկտեմբերի 31-ից 2021 թվականի հունվարի 7-ը պոլիկլինիկաներում իրականացվելու է նմուշառման գործընթաց․ Երևանի քաղաքապետարան

COVID-19-ի հայտնաբերման և կանխարգելման նպատակով 2020 թվականի դեկտեմբերի 31-ից 2021 թվականի հունվարի 7-ն ընկած ոչ աշխատանքային օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում իրականացվելու է նաև նմուշառման գործընթաց՝ ժամը 10:00-12:00-ը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել