ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից հայտնում ե.
«Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից և պատերազմի հետևանքով այլ կերպ տուժած վեց ընտանիքի ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 28 հասցեում գտնվող շենքից տրամադրվել են կացարաններ:
Թվով վեց՝ երեք երկուսենյականոց, և երեք՝ մեկսենյականոց բնակարանները սոցիալական ապահովության գերատեսչությունը տրամադրել է՝ առաջնորդվելով ծրագրի շահառու հանդիսացող և առավել խոցելի ենթախմբում գտնվող քաղաքացիների կացարանային հարցը լուծելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, այդ համատեքստում բնակարաններ են տրվել Շուշիից, Ավետարանոցից տեղահանված բազմանդամ (բազմազավակ և ծնողների հետ ապրող ընտանիք), բազմազավակ (8 երեխա ունեցող) ընտանիքների, ինչպես նաև պատերազմական գործողություններին մասնակցած և առայսօր անհայտ ճակատագիր ունեցող զինծառայողի ընտանիքի և հրետակոծության հետևանքով տունն ամբողջությամբ ավերված քաղաքացիների:
«Արցախի վերահսկողությունից դուրս մնացած քաղաքացիների կացարանային ապահովման խնդիրը շարունակում է մնալ Արցախի սոցիալական ապահովության գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերի օրակարգում. այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական և նպատակային են լինելու»,-քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում նշել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի բնակարանային հարցերի վարչության պետ Արթուր Մուսայելյանը»: