ԱԺ-ն դադարեցրեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները

Ազգային ժողովն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ դադարեցրեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների դադարեցմանը կողմ են քվեարկել կողմ 78 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, 2 անվավեր է եղել:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» նշված որոշումը հիմնավորել է այս կերպ․ «…դեկտեմբերի 17-ին Զոհրաբյանը Ֆեյսբուքում կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը։ Նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարտող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները»,- նշված է նախագծում։

Նշվում է, որ Զոհրաբյանը բազմիցս հրապարակային հանդես է եկել նույն արժեհամակարգային տրամաբանությամբ։ «Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է»,-նշված էր նախագծում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել