Սոցիալական աջակցության ծրագրեր արցախցի ընտանիքներին՝ հասարակական կազմակերպությունների հետ. Երևանի քաղաքապետարան

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Երևան եկած ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը համագործակցել է մի շարք կազմակերպությունների, այդ թվում` «Հոգ տար» բարեգործական հասարակական կազմակերպության հետ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հոգ տարը» կարիքավոր ընտանիքներին տրամադրել է բնաիրային փաթեթներ: Բացի այդ, կազմակերպությունը ակտիվ մասնակցություն է ունեցել ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրով Երևան համայնքին տրամադրված ավելի քան 110 տոննա պարենի փաթեթավորման գործում, ինչը ևս բաժանվելու է սոցիալական աջակցության կարիք ունեցողներին:

Հասարակական կազմակերպության ամփոփիչ միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ:
Կազմակերպիչները հատուկ շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին՝ համագործակցության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել