ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին կառավարությունը հավանություն է տվել

Այսօր Կառավարության նիստում հավանության են արժանացել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու ՀՀ օրենքի և կից ներկայացված ՀՀ օրենքների նախագծերը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այն որակապես առաջընթաց քայլ կապահովեն ոլորտի բարեփոխման ուղղությամբ։

«Բուռն քննարկումը դեռ առջևում է, – հավելել է վարչապետի պաշտոնակատարը: – Նախատեսվում է Ազգային ժողովում լսումներ կազմակերպել և ընդունել հնարավորինս անթերի օրենքների փաթեթ»։

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել