COVID-19-ի պայմաններում ՀՀ ՄԻՊ գործունեությունը փակ հաստատություններում աշխարհում միջազգային առաջատար փորձ ունեցողների թվին է դասվել. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Ուրախ եմ տեղեկացնելու, որ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիան (APT, կենտրոնակայանը` ք. Ժնև)` հեղինակավոր միջազգային համաշխարհային կառույց, այս տարվա արդյունքներով COVID-19-ի պայմաններում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը փակ հաստատություններում` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ (NPM), աշխարհում միջազգային առաջատար փորձ ունեցող հաստատությունների թվին:

Շնորհակալություն եմ հայտնում Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) մեր գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար:

Շնորհավորում եմ մեր թիմին աշխատանքային այս արդյունքների համար, չնայած այս տարվա աշխատանքի ծանր պայմաններին ու մարտահրավերներին»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել