«Մոտ ապագայում մենք կստեղծենք սահմանապահ զորքեր, կանոնավոր զինված ուժեր, պարզ է, որ դա Պաշտպանության բանակ է․․․ Պաշտպանության բանակը ենթարկվելու է Անվտանգության խորհրդին», – ասել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը Արցախ TV-ին տված իր հարցազրույցում։
Բացի այդ, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղում կգործեն նաև ոստիկանություն և ազգային անվտանգության ծառայություն, որոնք ուժեղացված են գումարտակներով: Բալասանյանը նշեց, որ ԱԱԾ-ին վստահվելու են հակաահաբեկչական գործառույթները: