Երբ Հին Թաղերում 11 հոգին շրջափակման մեջ են եղել, նրանց սպանել են․ Վիտալի Բալասանյան

«1994, 1995 թվականներին էլ մենք որևէ դիակի ձեռք չենք տվել, օգնել ենք, հավաքել ենք, ծածկել ենք հողով, շորով և տեղյակ ենք պահել, որ այսինչ տարածքում կա 5 դիակ, 7 դիակ, 10 դիակ, 1 դիակ։ Վիրավորներին մենք ձեռք չենք տվել։ Վերջապես կադրեր կան չէ՞, հազարավոր կադրեր, երբ Ադրբեջանի ԶՈւ-երի զինծառայողներին վիրահատում են մեր բժիշկները։ Հիմա թող Ադրբեջանը ցույց տա մի դեպք, երբ մեր վիրավորին իրենց կամ Կարմիր խաչի մեքենայով բուժօգնություն են ցույց տալիս և վիրահատել են։ Չկա նման դեպք»,- ասել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը Արցախ TV-ին տված իր հարցազրույցում։

Նա նշել է, որ վերջում 2 դեպք է եղել, երբ հայկական կողմը տեղյակ է եղել կոնկրետ փաստերով, որ այնտեղ կան վիրավորներ, Մուրադովին տեղյակ են պահել, վերջինս զանգել, ասել է այսինչ տարածքում կան վիրավորներ, և այդ մարդիկ հիմա հոսպիտալում պառկած են։

«Եթե մենք չիմանայինք, այդ վիրավորներին րոպե առաջ կսպանեին։ Հիմա թարմ ինֆորմացիա ասեմ, երբ Հին Թաղերում 11 հոգին շրջափակման մեջ են եղել, նրանց սպանել են։ Դատաբժշկական փորձաքննությունն  ասում է չէ՞՝ մահը երբ է վրա հասել՝ օրը, ժամը։ Մենք նորմը միշտ պահել ենք, Ադրբեջանի չի պահել, Թուրքիան էլ չի պահել այդ նորմը․ սա խնդիր է»,- ասել է Բալասանյանը։

Նա նաև նշել է, որ գերիների հանձնաժողով գոյություն ունի Արցախի Հնարապետությունում, հանձնաժողովի նախագահը եղել է պաշտպանության նախարարը․

«Ճիշտ է, այդ հանձնաժողովը շատ թույլ է եղել, համարյա չի աշխատել, մենք մոտ ժամանակներս այդ հանձնաժողովի կազմը, կառուցվածքը նորից թարմացնելու ենք, որ այն մշտական աշխատի։ Միջազգային կառույցների հետ մենք կարողանալու ենք ինչ- որ պայմանավորվածություններ ձեռք բերել, որ հանձնաժողովն աշխատանք տանի»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել