Արցախ TV-ին տված իր հարցազրույցում ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը նշել է, որ պետական բոլոր աշխատողների ֆեյսբուքյան էջերը պիտի փակվեն՝ սկսած նախագահից, քանի որ պետական աշխատողներն իրենց ժամանակն անցկացնում են սոցցանցերում՝ գործով զբաղվելու փոխարեն։
«Անվտանգության խորհրդի օրակարգային հարցերից մեկը լինելու է ֆեյսբուքյան հարթակը։ Ես վստահ եմ, որ տեղի է ունենալու այդ որոշումը։ Սկսած Հանրապետության նախագահից որևէ մեկը ֆեյսբուքյան էջ չի ունենալու։ Պետական բոլոր պաշտոնյաներին, որոնք կհայտնվեն սոցցանցերում աշխատանքային ժամերին, րոպե առաջ ուղարկելու ենք տուն։ Պետական աշխատողներոը հետևելու են, որ ով սոցցանցում գրառում արեց աշխատանքային ժամին, ուրեմն իր տեղը այլ տեղում է։ Մինչև սեպտեմբեր մոտ 15 մլրդ գումար է ծախսել Արցախի ժողովուրդը, արցախում ապրող 150 հզ բնակիչը՝ ինտերնետային էջերից, հեռախոսներից օգտվելու համար, իսկ Արցախի բյուջեն 120մլրդ է․ ծիծաղելի՞ է, թե՞ չէ»,- նշել է նա։