Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացավ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ հերթական աշխատանքային քննարկումը։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Օրենքի փոփոխության նախագծով նախատեսվում է`
ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից,
հնարավորություն ընձեռել միջազգային փորձագետ կամ փորձագետների խումբ ներգրավել գործընթացին,
ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը,
օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական չափորոշիչներին,
հստակեցնել փորձագետների աշխատանքային կարգավիճակը և այլն:
Օրենքի փոփոխության նախագծի աշխատանքային խումբն առաջիկայում ընթացիկ հանդիպումներ և քննարկումներ կանցկացնի բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների և փորձագետների ավելի լայն խմբի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։