ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանը արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր վարչապետի սեպտեմբերի 24-ի որոշմամբ։
Մինչ այդ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։ Այնուհետև վայր դրեց մանդատը․ գործընկերները նրան ծափողջույններով ճանապարհեցին։