Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սեպտեմբերի 24-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»:
Հիշեցնենք, որ Փամբուխչյանն օրեր առաջ վայր դրեց Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։
Գործընկերները նրան ծափողջույններով ճանապարհեցին։